Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է շարունակենք բարեփոխումները՝ զարգացնելով հաշվետվողականության մշակույթը, ինչը թույլ կտա մեզ ավելի պատասխանատու եւ միաժամանակ ավելի ընկալելի լինել հասարակության համար. Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 21,2024 17:55

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հանրային կառավարումը բարելավելու գործում Հաշվեքննիչ պալատի դերը» թեմայով համաժողովին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին մասնակցել է «Հանրային կառավարումը բարելավելու գործում Հաշվեքննիչ պալատի դերը» թեմայով համաժողովին եւ հանդես եկել ելույթով:

Ստորեւ ներկայացնում ենք ելույթի տեքստը:

«Հարգելի՛ փոխվարչապետ,

Հարգելի՛ պատգամավորներ,

Կառավարության հարգելի՛ գործընկերներ,

Հարգելի՛ դեսպաններ, սիրելի՛ հյուրեր:

Ողջունում եմ ձեզ այս կարեւոր համաժողովում: Նման միջոցառումները թույլ են տալիս միասին քննարկել հանրային կառավարման զարգացման ուղիները, որոնց կարեւորությունն այսօր ավելին է, քան երբեւէ:

Հաշվեքննիչ պալատը կարեւոր դեր է խաղում մեր պետական կառավարման համակարգում՝ ապահովելով թափանցիկություն եւ հաշվետվողականություն: Լինելով անկախ մարմին՝ Հաշվեքննիչ պալատը նպաստում է պետական եկամուտների ու միջոցների արդյունավետ օգտագործման գործընթացին:

Այս համաժողովը նաեւ հրաշալի հնարավորություն է, որպեսզի ուսումնասիրենք, թե ինչպես կարող ենք բարելավել մեր պետական ֆինանսական կառավարման համակարգերը եւ, միեւնույն ժամանակ, նպաստենք դրանց վերաբերյալ հանրային վստահության բարձրացմանը:

«Հաշվեքննիչ պալատի մասին» նոր օրենքի ընդունումով Ազգային ժողովը հավանություն տվեց այդ մարմնի՝ ավելի արհեստավարժ, մրցունակ եւ ավելի անկախ լինելուն: Մենք պետք է շարունակենք բարեփոխումները՝ զարգացնելով հաշվետվողականության մշակույթը, ինչը թույլ կտա մեզ ավելի պատասխանատու եւ միաժամանակ ավելի ընկալելի լինել հասարակության համար:

Կարեւորում եմ միջազգային գործընկերների, մասնավորապես, INTOSAI-ի՝ Հայաստանի Հանրապետությունում միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվեքննություն ունենալու բոլոր ջանքերը: Միջազգային փորձը շատ արժեքավոր է, եւ մենք պետք է օգտագործենք այն՝ պետական կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Կարեւորում եմ նաեւ ՄԱԶԾ խորհրդարանական զարգացման ծրագրի դերակատարումը՝ Ազգային ժողովի եւ Հաշվեքննիչ պալատի միջեւ երկխոսության բարելավման գործում:

Վստահեցնում եմ՝ մեր միասնական ջանքերը կարող են բերել իրական փոփոխություններ եւ նպաստել հանրային շահի սպասարկմանը: Հաջողություն եմ մաղթում բոլորիս մեր այդ նախաձեռնություններում»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031