Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկիններին» մերժելուց հետո փոխվարչապետ մնացած Մհեր Գրիգորյանը, որը դարձել է Նիկոլի համար այնքան վստահելի, որ նրան է հանձնարարվել գլխավորել հայրենիքը թշնամուն նվիրող ձևաչափը, խոսում է դավաճանությունից. Նաիրա Կարապետյան

Հոկտեմբեր 21,2024 17:43

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Մհեր Գրիգորյանը խորհում է դավաճանության մասին:

«Ես հասկանում եմ մեկ բան, որ եթե մենք մեր պրոբլեմները չլուծենք, ոչ ոք չի լուծի,կամ կլուծի երրորդ երկիրը, իսկ այն ես համարում եմ դավաճանություն»: Սա ասել է Ադրբեջանի քմահաճույքով մեր սահմանը գծող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱԺ հանձնաժողովի նիստին:

Հետաքրքիր է, նույն Մհեր Գրիգորյանը կամ նրա հրամանատար Նիկոլ Փաշինյանը չե՞ն լսել, թե ինչպես է Ալիևը խոսում սահմանազատման մասին, ինչպես է պնդում, թե՝ որտեղ իրենց է հարմար, այնտեղ էլ մնալու են, «կատվի կույր ձագերի նման այս ու այն կողմ չեն գնալու», հստակ պահանջելու են իրենց համար կարևոր դիրքեր:

Չի՞ լսել ՔՊ թիմում բարձրագույն կրթություն ունեցող Մհեր Գրիգորյանն այն դասագրքային ճշմարտության մասին, որ քանի դեռ փաստաթուղթն ամբողջությամբ համաձայնեցված չէ, այն ընդհանրապես համաձայնեցված չէ: Եվ Տավուշի գյուղերը թուրքին նվիրելուց առաջ հարցրե՞լ է, թե որտեղով է անցնելու մեր սահմանը օրինակ Ջերմուկում:

«Նախկիններին» մերժելուց հետո փոխվարչապետ մնացած Մհեր Գրիգորյանը, որը դարձել է Նիկոլի համար այնքան վստահելի, որ նրան է հանձնարարվել գլխավորել հայրենիքը թշնամուն նվիրող ձևաչափը, խոսում է դավաճանությունից:

Երիցս ճիշտ է Բագրատ Սրբազանը՝ Նիկոլը հայրենիքի ուրացման և դավաճանության այս գործընթացի մասնակից և մեղսակից է դարձնելու բոլորին՝ սեփական թիմին, սեփական կառավարությանը, իրեն ձայն տված յուրաքանչյուր քաղաքացու:

Մհեր Գրիգորյանը դրա վառ օրինակն է:

Հ.Գ. ՔՊ պատգամավորները հաստատեցին սահմանազատման հանձնաժողովի գործունեության կանոնակարգը, այսպիսով այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում, վստահաբար այստեղ ևս հլու և հնազանդ կկատարվի թուրքական պատվերը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031