Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Արցախի ժողովրդի՝ իր սեփական, պապենական հողում ապրելու իրավունքն անժխտելի է, որը ո՛չ Ալիեւը, ո՛չ ուրիշ մեկը իրավունք չունի անտեսելու». Մարիո Նալբանդյան. «Ապառաժ»

Հոկտեմբեր 21,2024 17:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը Միջազգային կազմակերպությունների, հատկապես՝ ՄԱԿ-ի կողմից ի՞նչ ընկալում ունի այսօր, եւ արդյո՞ք այն հնարավոր կլինի իրագործել։ Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում խոսել է Սոցինտերնի՝ ԱՊՀ, Կովկասի եւ Մերձսեւծովյան երկրների հանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի անդամ, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքի պաշտպանության հանձնախմբի անդամ Մարիո Նալբանդյանը, որն այս օրերին գտնվում է ՀՀ-ում՝ հանձնախմբի նիստին մասնակցելու նպատակով։

Ըստ Մարիո Նալբանդյանի՝ հարմար պահ է, որպեսզի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը հետապնդվի, դրա համար անհրաժեշտ է գտնում համընդհանուր քաղաքականության մշակումը եւ միասնական աշխատանքի ձեւավորվումը՝ հստակ պահանջներով, օրվա իրականությունից ելնելով։

«Արցախի ժողովրդի՝ իր սեփական, պապենական հողում ապրելու իրավունքն անժխտելի իրավունք է, որը ո՛չ Ալիեւը եւ ո՛չ ուրիշ մեկը իրավունք ունի հերքելու կամ անտեսելու։ ԱՀ ԱԺ-ի կողմից ձեւավորված «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքի պաշտպանության հանձնախումբն այսօր մեծ մարտահրավերի առջեւ է կանգնած՝ Արցախի ժողովրդի իրավունքը միջազգայնորեն իրացնելու համար եւ պատրաստ է լրջորեն հետապնդելու այդ իրավունքը թղթից վերածելու գործնականի»,- իր խոսքի ավարտին նշել է Մարիո Նալբանդյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031