Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահականների կազմակերպության» ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի մահվանը:
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ մամուլի ասուլիսի ընթացքում Ֆիդանը հայտարարել է, որ «մթության/խավարի կազմակերպության պարագլուխը մահացել է»:
«Մեր պետությունը շարունակելու է պայքարն այդ կազմակերպության դեմ: Այս մահը մեզ մոտ ինքնագոհություն չի առաջացնելու»,-հավելել է նա: