Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասել, որ դա մեր սահմանի գիծն է, ցավոք, հնարավոր չէ»․ Ըստ Մհեր Գրիգորյանի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ 1988-ին անցկացված գործընթացը կիսատ է մնացել

Հոկտեմբեր 21,2024 17:18

«Այդ աշխատանքը, ես, որքանով որ հասկացել եմ իրավական փորձաքննությունից այդ արձանագրության, ենթադրել է, սահմանազատման, որոշ դեպքերում նաեւ սահմանագծման գործընթաց․ այն ածուխի փոսերը, որի մասին դուք ասում եք, սահմանագծման գործընթաց է, որը վերջում․․․ նախ, արձանագրության մեջ հենց ասված է, որ վեճեր կան եւ ամբողջությամբ հնարավոր չեղավ կոնսենսուսի գալ ամբողջ գծի վերաբերյալ․ դա բավականին վտանգավոր է։ Եվ երկրորդը, որ, ես եթե չեմ սխալվում, նույն արձանագրությամբ նշված է, որ արդյունքները պետք է հաստատում ստանան ԳԽ-ներում կամ ԳԽ նախագահություններում։ Այսինքն, ինքը, ցավոք ընդհատվել է»,- խորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 1925-26 թվականներին իրականացված սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մասին, որը իր վերահաստատումն էր ստացել նաեւ 1988 թվականին։

Այդ փաստաթղթերն օրերս հրապարակել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Միասին» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ։

Մհեր Գրիգորյանը հավելեց, որ 182 արձանագրություններն էլ իրենց ձեռքի տակ են, դրանք իբրեւ աշխատանքային նյութ քննարկվում են, դրանք որոշ իմաստով հաշվի են առնվում․ «Բայց ասել, որ դա մեր սահմանի գիծն է, ցավոք, հնարավոր չէ, որովհետեւ այդ աշխատանքի ամփոփումը ԽՍՀՄ ժամանակ չի ավարտվել այն գործընթացով, որով պետք է ավարտվեր»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր քննում էր «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի մանրամասները ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ըստ այդմ, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնել հերթականությունն ու շարունակել սահմանի բոլոր հատվածների սահմանազատման գործընթացը, ներառյալ անկլավների եւ էքսկլավների հարցերը։ Կանոնակարգով լրացվում են հանձնաժողովների գործունեության իրավական հիմքերը․ «Կարգավորվում են նաեւ հետագայում կնքվելիք ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցերը, որում ՀՀ պետական սահմանի միջազգային իրավական հիմքերի ամրագրումը ՀՀ անվտանգության ապահովման, տարածքային ամբողջականության ապահովման իրավական երաշխիք է։ Կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջեւ կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, այն անցնելու է ներպետական ընթացակարգեր, որից հետո ուժի մեջ կմտնի սահմանագծի անցման նկարագրությունը»։

Նախագծի մանրամասները՝ տեսանյութում

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031