Լրահոս
Օրվա լրահոսը

Սինգապուրի խորհրդարանի նախագահը ողջունել է Հայաստանի՝ ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդ-անդամ դառնալու հանգամանքը

Հոկտեմբեր 21,2024 17:14

Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Սինգապուրի խորհրդարանի նախագահ Սեհ Կիան Պենգի հետ:

Սինգապուրի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Սինգապուրի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում եւ ուրախությամբ ընդգծել 2019 թվականին Հայաստանի եւ Սինգապուրի վարչապետների փոխադարձ այցերը:

Սեհ Կիան Պենգն ուրախությամբ ողջունել է Հայաստանի՝ ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդ-անդամ դառնալու հանգամանքը եւ Միջխորհրդարանական միության շրջանակում ակտիվ համագործակցությունը:

ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի գործընթացը:

Սինգապուրի խորհրդարանի նախագահն իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին եւ կարեւորել այս գործընթացում համապարփակ խաղաղության եւ կայունության հաստատումը՝ բացառելով ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման դրսեւորումները:

Հանդիպման մասնակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել նպաստելու երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031