Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն վատթարագույն բան այս իշխանությունները ներկայացնում են որպես ձեռքբերում. Հովհաննես Իշխանյան

Հոկտեմբեր 21,2024 16:32

«Տավուշի տարածքից սահմաններ տալը, մեր հայրենակիցների ունեցվածքը խլելը, թեկուզ կոմպենսացիա՝ կաշառք են տալիս հայրենիքի դիմաց, դա ապօրինի գործընթաց է: Սահմանադրությամբ ինձ վերապահված է իրավունք, որ իմ երկրից որեւէ տարածք առանց ինձ հարցնելու, այսինքն` առանց հանրաքվեի չի կարող տրվել ուրիշին կամ փոփոխության ենթարկվել»,-«Հայելի» ակումբում նշեց վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը՝ անդրադառնալով ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատմանն ու սահմանագծման թեմայով քննարկումներին:

Նրա խոսքով. «Տարածքի հանձնման չեմպիոն Նիկոլ Փաշինյանը գնաց եւ միայն տեղի բնակիչների հետ խորհրդակցեց՝ ցույց տալով իբր դա միայն իրենց վերաբերող հարց է, մինչդեռ դա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն վերաբերող հարց էր. այդ տարածքով ինտերնետն էր անցնում, այդտեղով Վրաստան էինք գնում, այդտեղ մեր էներգետիկ կապերն … Այս իշխանությունները դա փաթեթավորեցին իբրեւ գյուղի հարց՝ խախտելով մեր սահմանադրական իրավունքները… Ու այն, ինչ հիմա կատարվում է ԱԺ-ում, ապօրինի է: Ցավոք, մեր հանրության հանդեպ այնպիսի վայրագություններ են կատարվել, որ մեր հանրությունն այժմ դժվարանում է արձագանքել որեւէ ապօրինության… Բայց ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդն ի վերջո կօգտվի իր ապստամբության իրավունքից, այդ առկայծումը լինելու է. եւ դրան որեւէ քաղաքական գործիչ կամ ուժ չի կարողանալու խոչընդոտել»:

Հովհաննես Իշխանյանը կրկին ընդգծում է. «Մենք հիմա երկրի հակառակ կողմում ենք ապրում, եւ ամեն մի վատթարագույն բան այս իշխանությունները ներկայացնում են որպես ձեռքբերում: Թուրքական երեւակայության մեծ բագաժ է պետք դրա համար՝ այդպես ներկայացնելու համար… Ընկերներ, դուք պարզապես սահմանադրախախտ եք, հակաժողովրդավար եւ հակամարդկային…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031