Հոկտեմբերի 14-ից 20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 467 դեպք, որից 148-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 57, փլուզման, տեղատարափ անձրևի՝ 3-ական, քարաթափման, որոնողափրկարարական, մերկասառույցի՝ 2-ական, ուժեղ քամու, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 7, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 13, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 67, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 162, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 30, հրդեհի կեղծ կանչի՝ 24, 74 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 50 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 57 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 50 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 98, զոհվել՝ 14 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:
Կարդացեք նաև
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:
Փրկարար ծառայություն