Հոկտեմբերի 18-ին, ժամը 10.55-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը, Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի միջպետական ճանապարհի 10-րդ կիլոմետրին, վրաերթի է ենթարկել 9-ամյա Աստղիկ Ս.-ին:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 1.10-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ անգիտակից վիճակում բուժօգնության տեղափոխված աղջիկը մահացել է:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական վարչություն:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն