Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկեպարի հետ կապված չկա որեւիցե խնդիր»․ Մհեր Գրիգորյան

Հոկտեմբեր 21,2024 15:13

Առավոտյան մի բան եք ասում, կեսօրին՝ մի բան, երեկոյան միանգամայն այլ բան․ Ձեր ո՞ր ասածին հավատանք, պարոն Գրիգորյան․ այսօր,ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հիշեցնելով, որ երբ Կիրանցի հատվածում սահմանազատում-սահմանագծում էր իրականացնում իշխանությունը, հայտարարում էր, թե դրանից անմիջապես հետո, Բերքաբերի հատվածում է սահմանազատում-սահմանագծում իրականացնելու եւ 900 հեկտար հող է տալու բերքաբերքցիներին, մինչդեռ այժմ ասում է, որ դեռ հայտնի չէ, չեն պայմանավորվել, թե ո՞ր հատվածում են սահմանազատում-սահմանագծում իրականացնելու։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի, հակասությունները շատ են ու ոչ հանրությունը, ոչ անգամ պատգամավորները,չեն կարողանում հասկանալ՝ ինչի՞ մասին է խոսքը։ Գառնիկ Դանիելյանը գտնում է, որ մի բան է միայն հստակ՝ Հայաստանն անընդհատ հանձնում է։

Նա նաեւ փոխվարչապետին խնդրեց հստակ ասել՝ Ոսկեպարի հատվածում սահմանազատում-սահմանագծումն ավարտվա՞ծ է, թե՞ դեռ շարունակվելու է։

«Ոսկեպարի հետ կապված, ես, ճիշտն ասած, առաջին անգամն եմ լսում, որ հարցական է պարունակում։ Չկա որեւէ խնդիր։ Արձանագրությունները երկկողմ ստորագրված են մայիսի 15-ին, որը կլանում է նաեւ Ոսկեպարը։ Ես չունեմ որեւիցե մի սիգնալ, որ այդ հատվածում հավելյալ․․․»,- պատասխանեց Մհեր Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հանձնաժողովի նիստում հարց տալու համար հերթագրված միակ իշխանական պատգամավորը Վլադիմիր Վարդանյանն էր։ Նա ոչ թե հարց տվեց, այլ դիտարկում արեց՝ խորհուրդ տալով փաստաթղթի, դրա կնքման իրավաչափությանը վերաբերվող հարցերին չանդրադառնալ, քանի որ նման ակտիվ քննարկումն արդեն իսկ պատասխան է։ Եվ այն, որ մինչ օրս կադաստրի վկայականների մասով որեւէ դատական գործընթաց չկա, ըստ նրա՝ կա կանխավարկած, որ գործընթացը իրավաչափ է։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր քննում է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի մանրամասները ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ըստ այդմ, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնել հերթականությունն ու շարունակել սահմանի բոլոր հատվածների սահմանազատման գործընթացը, ներառյալ անկլավների եւ էքսկլավների հարցերը։ Կանոնակարգով լրացվում են հանձնաժողովների գործունեության իրավական հիմքերը․ «Կարգավորվում են նաեւ հետագայում կնքվելիք ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցերը, որում ՀՀ պետական սահմանի միջազգային իրավական հիմքերի ամրագրումը ՀՀ անվտանգության ապահովման, տարածքային ամբողջականության ապահովման իրավական երաշխիք է։ Կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջեւ կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, այն անցնելու է ներպետական ընթացակարգեր, որից հետո ուժի մեջ կմտնի սահմանագծի անցման նկարագրությունը»։

Նախագծի մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031