Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ներքին Հանդում ե՞րբ է լինելու սահմանազատում եւ սահմանագծում»․ Գեղամ Մանուկյանը՝ Մհեր Գրիգորյանին

Հոկտեմբեր 21,2024 14:46

«Ջերմուկում, Ներքին Հանդում ե՞րբ է լինելու սահմանազատում եւ սահմանագծում, որ այլեւս Սոսիների պուրակը չկտրվի ադրբեջանցիների կողմից, որ Ներքին Հանդի բնակիչն իր հանգուցյալին կարողանա գյուղի գերեզմանատանը հուղարկավորել եւ ոչ թե բերի Կապան։ Կոնկրետ ձեր մտքում ունե՞ք սխեմա՝ երբ է լինելու»,-ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Երբ կանոնակարգերը ներպետական ընթացակարգերով հաստատենք եւ փոխանակվենք ծանուցումներով, մենք ունենալու ենք հերթական հանդիպումը, որտեղ պետք է քննարկենք եւ որոշենք հետագա հատվածների հարցը։ Հիմա, նախ կոռեկտ չի լինի, եթե ես ասեմ իմ ցանկությունը, երկրորդը՝ իրոք չկա այդ պայմանավորվածությունը, այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, թե Ներքին Հանդի հետ կապված, թե որեւէ այլ կետի»,-պատասխանեց փոխվարչապետը՝ հավելելով․ «Այո իրավիճակ է, որտեղ պետք է բանակցել գտնել կոնսենսուսներ, համոզել, առարկել, վիճել, բայց ունենալ արդյունք»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր քննում է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի մանրամասները ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ըստ այդմ, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնել հերթականությունն ու շարունակել սահմանի բոլոր հատվածների սահմանազատման գործընթացը, ներառյալ անկլավների եւ էքսկլավների հարցերը։ Կանոնակարգով լրացվում են հանձնաժողովների գործունեության իրավական հիմքերը․ «Կարգավորվում են նաեւ հետագայում կնքվելիք ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցերը, որում ՀՀ պետական սահմանի միջազգային իրավական հիմքերի ամրագրումը ՀՀ անվտանգության ապահովման, տարածքային ամբողջականության ապահովման իրավական երաշխիք է։ Կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջեւ կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, այն անցնելու է ներպետական ընթացակարգեր, որից հետո ուժի մեջ կմտնի սահմանագծի անցման նկարագրությունը»։

Նախագծի մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում՝ Սոսիների պուրակը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031