Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հայը ձգտում է անկախության ու ինքնիշխանության, որովհետեւ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում միայն մորթվում ու ցեղասպանվում է»

Հոկտեմբեր 21,2024 14:32

Արցախցիներն այսօր բողոքի ցույց արեցին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցելով Արցախի շուրջ 60 ՀԿ-ների կողմից ստորագրված նամակը։

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը նշեց․ «Այսօրվա թեման առանցքային է, եւ մենք այդ առանցքը պետք է պահենք։ Դա Մինսկի խմբի ռեսթարթն է, որովհետեւ Մինսկի բանակցային գործընթացի բոլոր սկզբունքները 2020 թվականի ագրեսիայից հետո մինչեւ 2023 թվականի հայերի բռնի տեղահանումը խախտվել են։ Եվ այստեղ մի կարեւոր հանգամանք կա՝ Մինսկի խմբի բանակցային գործընթացի բովանդակությունը մենք պետք է դարձնենք իրականությանը մոտիկ։ Այն է՝ երբ Մինսկի խումբը ձեւավորվեց, ձեւավորվեց Արցախի հարցի հետ կապված, եւ այն ժամանակ արդեն որոշ դրույթներ շրջանցվեցին։ Դա ցեղասպանության հարցն է։ Մենք ի վերջո պետք է հասկանանք, որ Արցախի հարցը հայոց հարցի մաս է եւ դա ցեղասպանության հարցի մի մաս է։ Եվ այն, ինչ 1991 թվականին Բաքուն չկարողացավ ԼՂԻՄ-ում իրականացնել, իրականացրեց 2021 թվականի սեպտեմբերին եւ հասավ վերջնարդյունքի՝ ցեղասպանելով հայաթափեց Արցախի փոքր բեկորը։ Այսինքն՝ եթե մենք ռեսթարթ չենք տալիս Մինսկի խումբը, ընդհանուր առմամբ հայոց հարցը փակելու ենք, որովհետեւ Հայաստանի հայությունն էլ կցեղասպանվի ու կվերանա»։

Մարիամ Ավագյանը նշեց՝ ինչո՞վ է կարեւոր Մինսկի խումը։ Առաջինը՝ իրավական դաշտում մենք ունենք իրավունք մեր հայրենիքի բեկորներ վերադարձի, այնտեղ ինքնիշխան ապրելու։ Արցախի հայը ձգտում է անկախության ու ինքնիշխանության, որովհետեւ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում միայն մորթվում ու ցեղասպանվում է։

«Եվ մենք դիմում ենք մեր ԱԳՆ-ին, կարող է իրենք ընդհանրապես չարձագանքեն, բայց ես վստահ եմ, որ այստեղ գտնվող դեսպանատներն ունեն ինֆորմացիա, թե մենք ինչի համար ենք հավաքվել ու ինչ ենք պահանջում։ Այդ պետությունները պետք է վերլուծեն ու հասկանան, թե հայության շահերի հետ իրենց շահերն իրենց համադրեն։ Սա հանրային դիվանագիտության կարեւոր բեկոր է, նմանատիպ ակցիաները կարեւոր են։ Պետք է Մինսկի խմբի բանակցային գործընթաց մտնի մի կարեւոր սկզբունք, որ զոհը չի կարող ապրել իրեն ցեղասպանող պետության սահմաններում»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031