Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե Ալեն Սիմոնյանը խոսում է ՄԱԿ-ի չորս բանաձեւի մասին, մենք կխնդրեինք, որ նա պայքարեր այդ չորս բանաձեւերը կյանքի կոչելու համար»․ Արթուր Օսիպյան

Հոկտեմբեր 21,2024 13:47

Արցախցիներն այսօր բողոքի ցույց արեցին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցելով Արցախի շուրջ 60 ՀԿ-ների կողմից ստորագրված նամակը։

Արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՀՀ իշխանություններն այսօր խոչընդոտ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի խնդրի արդար լուծման համար։ Իրենք Արցախի հարցն օրակարգից հանել են։ «Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունը՝ ՄԱԿ-ի բանաձեւերի մասին, իրականությունից շատ հեռու է։ Ուղղակի զարմանալի է, թե ո՞նց կարելի է այդպիսի անհեթեթ հայտարարություն անել, որ չորս բանաձեւերը իրավունք են տվել Ադրբեջանին ինչ-որ գործողություններ անել։ Այդ չորս բանաձեւերում ի՞նչ է գրված, որ իրավունք ունեն մտնել Հադրո՞ւթ, որ Ասկերանի շրջաննե՞րը զավթեն։

Եթե գրագետ մարդիկ ընթերցեին դա, նույն ՄԱԿ-ի չորս բանաձեւում գրված է՝ ընդունված է Արցախի իրավունքը Լաչինի միջանցքի վերաբերյալ եւ նախկին ԼՂԻՄ տարածքների նկատմամբ։ Եթե Ալեն Սիմոնյանը խոսում է չորս բանաձեւի մասին, ապա մենք կխնդրեինք, որ Ալեն Սիմոնյանը պայքարեր, որ այդ չորս բանաձեւերը կյանքի կոչվեն։ Այո, մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը կոնկրետ խոչընդոտում է այս գործին, բայց արցախցիների խնդիրն էլ այն է, որ ինքնակազմակերպվեն եւ ցույց տան աշխարհին, որ, այո, արցախցիներն իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք։ Եվ արցախցիները պահանջում են միջազգային իրավունքի լիարժեք իրականացում։ Եվ նաեւ պայքարում են այդ արդարության համար։ Սա նաեւ մեսիջ է արտաքին աշխարհին։ Մենք այստեղ եկել ենք կոնկրետ հարցով, այդ հարցը ներկայացված է ԱԳՆ-ին։ Կա Լեռնային Ղարաբաղի խնդիր, միջազգային հանրությունը փաստորեն չի փակել այդ հարցը։ Եվ նույնիսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, եթե վերջնական եզրակացության չեն եկել, բայց ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներն առանձին նշել են, որ ԼՂ հարցը դեռ պետք է Մինսկի խմբի շրջանակներում քննարկվի, եւ կարգավիճակի հարցը լուծվի»,- ասաց Արթուր Օսիպյանը։

 

Նա նշեց, որ Արցախից հրաժարվելը վտանգի տակ է դնում Հայաստանի Հանրապետությանը, ինչն այսօր տեսնում ենք։ Եվ ՀՀ իշխանությունները պետք է հասկանան ու ընդունեն՝ պետք է պայքարել Արցախի համար, որպեսզի ապահովվի նաեւ ՀՀ անվտանգությունը։ Նա հավելեց, որ անհրաժեշտ է համայն հայության համախմբումն այս հարցի շուրջ, որպեսզի հնարավոր լինի Արցախի հարցին արդարացի լուծում տալ եւ ապահովել ՀՀ անվտանգությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Արթուր Օսիպյանն ասաց, որ իրենց պայքարն արդեն իսկ արդյունք տալիս է, չնայած ՀՀ իշխանությունները ցանկանում են Արցախի հարցը փակել, բայց միջազգային հանրությունը չի փակում։ «1991 թվականին նույնն է եղել, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստորագրել է Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, աշխարհը դա չի ընդունել։ Այսօրվա դրությամբ էլի ՀՀ իշխանությունը Արցախը նվիրում է Ադրբեջանին, աշխարհը չի ընդունում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031