Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 18-ից 21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 186 դեպք, որոնցից 3-ը` նախկինում կատարված:
Մասնավորապես, թմրանյութի հայտնաբերման՝ 33, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 30, անձնական ունեցվածքի գողության` 17, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 16-ական, ֆիզիկական ներգործության՝ 13, հոգեկան ներգործության՝ 11, ինքնիրավչության՝ 6, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 5, սառը զենքի հայտնաբերման՝ 4, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, կաշառակերության ու աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու՝ 3-ական, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու և սառը զենք կրելու՝ 2-ական, խոշտանգման, պետական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, կողոպուտի, բնակարանային գողության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, անձին հետամտելու, իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու կամ օգտագործելու կամ դրանք իրացնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, փաստաթուղթ կեղծելու, գրավառուին վնաս հասցնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության պահանջները խախտելով վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է խարդախության, անձնական ունեցվածքի գողության ու անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 50 պատահար. 3 մարդ զոհվել է, 86-ը` ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։