Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրում եմ, մի՛ եղեք միամիտ. Տիգրան Ավինյանը՝ երեւանցիներին

Հոկտեմբեր 21,2024 12:38

«Հետաքրքիր տեսակի կոռուպցիա է սկսել է զարգանալ հատկապես վերջին շրջանում: Այս կոռուպցիան ավելի շատ կարելի է կոչել միամիտներին այս պրոցեսի մեջ ներքաշելու գործընթաց, որովհետեւ սա իրականացվում է որոշակի բրոքերական ընկերությունների կողմից»,-ասաց Տիգրան Ավինյանը՝ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Նրա խոսքով՝ «Որոշ բրոքերական ծառայություններ շինթույլտվություն ստանալու գործընթացի առնչությամբ մարդկանց ասում են՝ այ գիտեք, գումարը տվեք, մենք ձեր գործը 90 %-ով կկազմակերպենք։ Դուք գումարը մուծեք, որ մենք կարողանանք կազմակերպել: Բայց կա 10 % հավանականություն, որ գործը չի ստացվի: Դա հիմնականում վերաբերվում է շինթուլտվություններին: Եթե, այնուամենայնիվ, Երեւանի քաղաքապետարանն իր ստանդարտ պրոցեսով տալիս է դրական եզրակացություն, ստացվում է, որ այդ բրոքերական կազմակերպությունները խնդիրը լուծեցին: Եթե չի տալիս, ստացվում է՝ դե չկարողացանք լուծել, այն 10 % հավանականությունն աշխատեց»:

Երեւանի քաղաքապետը դիմեց երեւանցիներին եւ կառուցապատողներին. «Խնդրում եմ, մի՛ եղեք միամիտ, Երեւանի քաղաքապետարանում որոշում կայացնելու գործընթացը բավականին դիվերսիֆիկացված է, եւ փաստացի քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ կարծիք են տալիս ճարտարապետներ, որոնք իրարից բավականին անկախ են: Ճարտարապետական խորհրդի կարծիքի հիման վրա են տրվում ճարտարապետահատակագծային առաջադրանքները եւ շինթույլտվությունները: Հետեւաբար, խորհուրդ չեմ տալիս օգտվել այս բրոքերական ծառայություններից, որովհետեւ դրանք փաստացի ապօրինի գործունեություն ծավալող ընկերություններ են»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031