Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը շարունակաբար ապացուցում է, որ չունի խաղաղության գնալու նպատակ, բայց շատերին «հարմար չէ» դա հասկանալ. Տաթևիկ Հայրապետյան

Հոկտեմբեր 21,2024 12:05

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա գլխավոր թողարկման առյուծի բաժինը, սովորույթի համաձայն, նվիրել էր Հայաստանին, Ֆրանսիային ու իհարկե, ԱՄՆ-ին։ Համաձայն իրենց քարոզչության՝ հենց ԱՄՆ-ն է այսօր արգելափակում խաղաղության հաստատումը տարածաշրջանում՝ «պատրաստելով Հայաստանին նոր պատերազմի»։ Այս անհեթեթ ու անհիմն պնդումը ամբողջությամբ բխում է Մոսկվայի շահերից ու համապատասխանում այնտեղից եկող հռետորաբանությանը։

Այս ամենը հավուր պատշաճի չի ընկալվում Վաշինգտոնում, կամ էլ ընկալման դեպքում՝ չկան հստակ հակաքայլեր։

Ադրբեջանը շարունակաբար ապացուցում է, որ չունի խաղաղության գնալու նպատակ, բայց դե շատերին «հարմար չէ» դա հասկանալ․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031