«ԱԺ կանոնակարգում սահմանված է, որ Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջեւ վեճեր են առաջանում, դրանք լուծվում են՝ հիմք ընդունելով ռուսերեն տեքստը»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ հայտարարելով, որ փաստաթղթերի փաթեթը թերի է ներկայացված։
Սարգիս Խանդանյանը պատճառաբանել էր, որ ՀՀ ԱԺ-ում պետք է հայերեն տեքստ քննարկվի, չեն կարող այլ լեզվով տեքստ քննարկել։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր քննում է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Վեճը շարունակվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։ Նա էլ պնդում էր, որ Արմեն Ռուստամյանի դիտարկումը անկյունաքարային է։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ