«Շնորհավորում եմ Անդրանիկ Թեւոսյանին, որը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար եւ Հայկ Մուրադյանին, որը նշանակվել է «Երքաղլույս» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»,-նոր նշանակումների մասին հայտնեց Տիգրան Ավինյանը՝ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Ի թիվս այլնի, Երեւանի քաղաքապետն անդրադարձավ նաեւ Այգեձորի տարբեր շենքերի բնակիչներից ստացված ահազանգերին, որով նրանք իրենց մտահոգությունն են հայտնել Օրբելի 23, 27, 29 հասցեներում իրականացվող լայնածավալ քանդման աշխատանքների առնչությամբ:
«Իրենք նաեւ հարցեր ունեն հետագայում իրականացվելիք շինարարական աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես, այս պահի դրությամբ որոշակի խնդիրներ են առաջացրել կոյուղագծերի վթարները, որոնք Այգեձորի տարածքով են անցնում: Խնդիրներ են առաջացրել ժայռաբեկորների՝ տարբեր տարածքներում հայտնվելը, աղմուկը եւ այլն:
Պետք է խնդրեմ, որ այս շաբաթ կազմակերպեք հանդիպում բնակիչների հետ, եւ ցանկալի է՝ քանդման աշխատանքներ իրականացնող ընկերության ներկայացուցիչները նույնպես ներկա լինեն, ու այս բոլոր հարցերը միասին քննարկեք: Պետք է թափանցիկ ներկայացվի իրավիճակը, խնդիրները պետք է շտկվեն»,-ասաց Տիգրան Ավինյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ