Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանն անընդունելի է համարում արտատարածքային որևէ միջանցքի առկայությունը. Իրանում ՀՀ դեսպան

Հոկտեմբեր 21,2024 10:29

«Ազատություն». Հայաստանի աշխարհագրական դիրքն ու դրա ընձեռած հնարավորությունները բնական կամուրջ են Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա, «Իսնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանն։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմի առաջ քաշված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ դիվանագետը շեշտել է՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևոր երաշխիքներից մեկը տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, որը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է, իսկ այդ գործընացի վերաբերյալ Հայաստանի կառավարության պատկերացումները, դեսպանի խոսքով, մանրամասն արտացոլված են Հայաստանի վարչապետի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:

Այս տարեսկզբին Բաքուն հայտարարեց, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևն, իր հերթին, պնդել էր, թե Բաքուն, նման պահանջ դնելով, հիմնվում է 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարության վրա, որի 9-րդ կետն ասում է, թե Հայաստանը պետք է «անխոչընդոտ տեղաշարժ ապահովի Ադրբեջանի ու Նախիջևանի միջև»։ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի հայտարարություններին ի պատասխան՝ Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա»:

Պաշտոնական Երևանն անընդունելի է համարում արտատարածքային որևէ միջանցքի առկայությունը, երեկ հայտարարել է Ավագյանն՝ ընդգծելով՝ հաղորդակցային ցանկացած ուղի պետք է լինի տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, և գործի հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Շեշտելով, որ Հայաստանն իր տարածքում պատրաստ է լիովին ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը՝ դեսպանը վերահաստատել է՝ Երևանը պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովել ճիշտ այն պայմաններով, որով ապահովում է Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031