Ermenihaber. Թուրքիայի ներկայիս իշխանությունների կողմից կողմից հետապնդվող, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է:
Այս մասին հայտարարություն է տարածվել Գյուլենին պատկանող «Herkül» կայքի «X»-ի օգտահաշվում:
«X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ 83 տարեկան Գյուլենը մահացել է հոկտեմբերի 20-ին` հիվանդանոցում:
Լուրը հաստատել է նաև Գյուլենի զարմիկը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։ Թուրքական կողմն արդեն երկար տարիներ է` ինչ ԱՄՆ-ից պահանջում է, որ Գյուլենը արտահանձնվի, սակայն Վաշինգտոնը չի բավարարել այդ պահանջը մինչ օրս։
Գյուլենը մեղադրվում է նաև Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահական կազմակերպության» ղեկավարը լինելու մեջ և վերջինիս նկատմամբ այդ հականիշներով դատական գործ կա հարուցված: