Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարդը ծնվում է ապրելու, այլ ոչ թե չապրելու համար

Հոկտեմբեր 21,2024 12:00

Կշեռքի մի նժարին դրված է հայ ժողովրդի միասնականությունը՝ պոտենցիալ փրկության հնարավորությունը, մյուս նժարին՝ առանձին անհատների անձնական շահի մոլուցքը, որը երկիրն ուղիղ տանում է կործանման:

Վերջին իրադարձությունների ընթացքը պարզորոշ ցույց է տալիս, որ հայերի ճնշող մեծամասնությունն առանձին-առանձին միմիայն իրենց անձնական հարցերն են լուծում ու ոչ մի քայլ չեն անում ընդհանուրի եւ, հետեւաբար, երկրի համար: Որեւէ մեկին հետաքրքիր չէ, որ կորցնում ենք հայրենիքը՝ Հայաստան պետությունը, փաստորեն, այսօր մեզ տրված գերթանկ օրերը լրիվ պարապուրդի մատնելով եւ եթե հետագայում երբեւէ խելքի էլ գան, արդեն ժամանակը չի հերիքելու: Այս ողբերգական, ճակատագրական օրերին անգամ ոչ մեկը մյուսին չի խնայում, ոչ մի բանի առջեւ կանգ չի առնում ու օճառ է դնում մյուսների ոտքերի տակ, հաշվի չառնելով, որ ազգովին դժբախտության մեջ ենք, որի փրկությունը միմիայն հայ ժողովրդի միասնականության մեջ է:

Ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ այսօր Ադրբեջանն ու Թուրքիան մի բլոկով են հանդես գալիս Հայաստանի դեմ, իսկ հայերը լրիվ մասնատված, իրար դեմ ելած են անցկացնում իրենց կյանքը, որից պարզ ճանապարհ չկա՝ երկիրը կործանելու, թշնամուն հանձնելու համար:

Փաստացի, գոյություն ունեցող ողբերգական վիճակն անգամ հայերին ետ չի պահում իրար դեմ դավեր նյութելուց՝ իրար ուտելուց, ինչպիսի բան՝ նման իրավիճակներում աշխարհի որեւէ ժողովրդի, ազգի մոտ երբեւէ չի եղել եւ չի էլ կարող լինել, քանզի միայն խելագար ժողովուրդն ու ազգը կարող են իրենց նման կերպ պահել: Միայն մեռած կամ լրիվ անթասիբ ու աննամուս ժողովուրդն ու ազգը կարող են իրենց նման կերպ պահել, որը լիովին աբսուրդի ժանրից է, քանզի նման պահելաձեւի առկայությունը բացատրություն անգամ չունի:

Որեւէ ժողովրդի զուտ գոյատեւելն իմաստ չունի, մանավանդ այն դեպքում, երբ նա արդեն ունի պետություն ու պետականություն եւ եթե դրանց վտանգ է սպառնում, իսկ նա փորձ անգամ չի անում դրանք փրկելու ու ապրելու որպես պետություն, քանզի ցանկացած երկրի մշտական կամ ի հնարավորին երկարատեւ գոյատեւելու երաշխիքը հենց պետություն ունենալն է, որը ցանկացած ժողովրդի ապագա՝ նորմալ գոյատեւման կայուն երաշխիքն է, քանզի առ այսօր աշխարհի որեւէ լուրջ երկիր այլ ճանապարհով չի ընթացել ու ընթանում: Իսկ այս ամենի հիմքերի հիմքը այդ երկրի ժողովրդի միասնականությունն է, որն էապես ամուր է պահում տվյալ երկիրը, այսինքն՝ տվյալ երկրի ամրության գրավականն է: Որ այդ միասնականությունը չկա, սա մեր ողբերգականության մի մասն է, բայց որ դա դեռ բավական չէ, հլա մի բան էլ իրար կոկորդ են կրծում՝ ոչնչի դեմ կանգ չառնելով, իրար ոտքի տակ են փորում:

Հայեր, վերջապես մի պարզ բան հասկացեք, որ կյանքն ընդամենն ակնթարթ է, մեծ սպասելիքներ մի ունեցեք կյանքից եւ իրար մարդկայնորեն վերաբերվեք: Եթե այս պարզ բանը չհասկացաք, ապա ձեր ապրած կյանքը ոչինչ է դառնում …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031