Բռնցքամարտի Հայաստանի մինչեւ 22 տարեկան տղաների հավաքականը Սոֆիայում այսօր ավարտեց մրցելույթներն այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում:
Եզրափակիչ փուլում մեր տղաները նվաճեցին մեկ ոսկե եւ երեք արծաթե մեդալ: Ռուդոլֆ Գարբոյանի չեմպիոնական մենամարտից հետո, որում նա վստահորեն պարտության մատնեց ադրբեջանցուն, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ՝ Արթուր Սահակյանը եւ 67 կգ՝ Հարություն Հակոբկոխյանը բավարարվեցին արծաթե մեդալով:
Այսպիսով, Հայաստանը Բուլղարիայի մայրաքաղաքում ընդհանուր առմամբ նվաճեց երկու ոսկե եւ երեք արծաթե մեդալ: Երեկ երկրորդ անգամ անընդմեջ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Էլիդա Քոչարյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ