Սոֆիայում ընթացող բռնցքամարտի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտերի օրը Հայաստանից առաջինը ռինգ մտած 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը ադրբեջանցի Նիժատ Հուսեյնովին լիովին զրկեց հաջողության հասնելու որեւէ հույսից:
Մեր բռնցքամարտիկը վստահ սկսեց մենամարտը եւ ռաունդից-ռաունդ մեծացնելով ճնշումը մրցավարների միաձայն որոշմամբ համոզիչ հաղթանակ տարավ՝ նվաճելով այս տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ