Բուլղարիայի մայրաքաղաքում այսօր ավարտվում է բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունը: Մրցումային վերջին օրը ռինգը տրամադրվել է տղաների եզրափակիչ մենամարտերին, որտեղ Հայաստանն ունի չորս մասնակից:
Ոսկու համար 51 կգ քաշային կարգում Ռուդոլֆ Գարբոյանը մենամարտելու է ադրբեջանցի Նիժատ Հուսեյնովի հետ: Եվրոպայի չեմպիոն, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը կոչումը պահպանել փորձելու է Վրաստանը ներկայացնող մեր հայրենակցի՝ Գոռ Այվազյանի հետ պայքարում: 60 կգ քաշային կարգում Արթուր Սահակյանի մրցակիցը լինելու է բուլղարացի Ռադոսլավ Ռոսենովը, իսկ Հարություն Հակոբկոխյանը չեմպիոնությունը վիճարկելու է ուկրաինացի Դանիլո Լոզանի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ