«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ամենալկտի ձևով արդարացրել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը։ Նման ադրբեջանական թեզեր նույնիսկ Ադրբեջանի պաշտոնյաները չեն օգտագործում։
«Հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանից տարածքներ օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»։
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում։
Այս անպատժելիությունը ժամկետ ունի և ունի ավարտ` կոնկրետ ամսաթվով։ Ու չեք պլստալու, ոչ մեկդ չեք ազատվելու պատասխանատվությունից։