ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
Սպիտակի բժշկական կենտրոնում ենք։ Հանդիպեցի բուժանձնակազմի հետ։
Սպիտակցի երիտասարդ մասնագետներն այստեղ շատ են, ինչն ինձ ոգևորում է։
Մենք քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, բուժծառայությունների ընդլայնման և հասանելիության ուղղությամբ։
Չենք սահմանափակելու եղածով. այս կենտրոնին, որը տեսնում եք նկարներում, փոխարինելու է ամբողջությամբ նոր բժշկական կենտրոն, որը նոր ներուժով կսպասարկի մարզի մեր բնակիչներին։