Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հեծանվային զբոսանքը Գյումրիում՝ շների հաչոցների ներքո

Հոկտեմբեր 19,2024 14:36

Գյումրիում գիշերած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպես ամենուր, այնպես էլ այս քաղաքում իր օրը սկսել է հեծանվային զբոսանքով։ Նա 25 կիլոմետր  է անցել։

«Կեցցե՛ Գյումրին և կեցցե՛ հեծանիվը»,- իր սոցիալական էջում հրապարակած տեսանյութում ասում է վարչապետը։

Նրա ներբեռնած տեսանյութից ակնհայտ է, որ նա  եղել է «Կինո Երևան» թաղամասում, որտեղից երկրորդական փողոցներով դուրս է եկել դեպի  Տիգրան Մեծ պողոտա։ Այնուհետ հեծանիվով հասել է քաղաքի կենտրոնական հատվածներ, նաև «Սլաբոդկա» թաղամաս։ Վարչապետի հեծանվային զբոսանքի ժամանակ Գյումրու փողոցները գրեթե դատարկ են․ մարդ չկա, լսվում են շների հաչոցներ։

Ի դեպ,  տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզի աշխատանքային խմբի նիստը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է պետության և անկախության՝ հաց ստեղծելու գործիք լինելու մասին։ Նա նշել է, որ բաց են թողել այդ կարևոր գործիքը։

«Մարդը պետություն է ստեղծում, որ ավելի լավ ապրի, չէ՞, հացը բարեկեցություն է, ուտելիքն  ա, ազատություն ա, հացը  արդարություն ա,  հացը անվտանգությունն ա»,- ասել է  Փաշինյանը։

Փաշինյանը Գյումրի այցելելիս միշտ մնում է Վարդանանց հրապարակում գտնվող Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Վիկտորիա» հյուրանոցում։ Հենց նոր ականատեսները մեզ փոխանցեցին, որ Վարդանանց հրապարակում վարչապետի անվտանգությունը հսկելու համար ամեն մի 10 մետրի վրա մի ոստիկան է  կանգնած։ Նա ամենայն հավանականությամբ պատրաստվում է հեռանալ Գյումրիից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031