Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազել» եք ձեռք բերել ու դրանով հիանո՞ւմ եք»․ օգտատերերը՝ Գյումրի այցելած վարչապետին

Հոկտեմբեր 19,2024 12:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում երեկոյան եղավ նաև Գյումրու կենտրոնում․ ծանոթացավ սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված նոր միկրոավտոբուսների հարմարավետությանը։

Բոլոր երթուղիների միկրոավտոբուսները շարել էին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքում, վարչապետը բարձրացավ միկրոավտոբուսներից մեկը, նստեց որպես ուղևոր  ու հետարքրքվեց՝ արդյո՞ք շահագործվում են դրանք։
«Իհարկե, շահագործվում են», -պարզաբանեցին նրան։

Նրա պատվին փորձարկվեցինՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ժամանակակից լուսաձայնային միջոցներով հիմնանորոգվող շատրվանները։

 

Իր ֆեյսբուքյան էջում գցած տեսանյութի տակ գյումրեցիները կիսվել են իրենց խնդիրներով՝ գրելով դեռ տնակներում ապրելու, ամենամեծ թաղամասի՝ Անիի ասֆալտապատ չլինելու,Հայոց բանակը հզորացնելու մասին, ընդհուպ կար խնդրանք՝ երկիրը նման ձևով կառավարելու դեպքում ուղղակի հեռանալ կառավարության ղեկից։ Նկատենք, որ վարչապետի էջում կան նաև հայհոյանքներ՝ իր հասցեին, որոնք սակայն հեռացված չեն սոցցանցից։

Գյումրու խնդիրներին քաջածանոթ փորձառու հեռուստաօպերատորներից մեկն էլ՝ Տիգրան Գասաբյանը, կառավարության ղեկավարին հարցրել է․ «Հանրապետության երկրորդ քաղաքին տրանսպորտ են ձեռք բերել` Գազել ու դրանով հիանում ե՞ք։ Դուք հարցրեցի՞ք սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց` հարմա՞ր է ձեզ էդ տրանսպորտը, որը նույնիսկ նախատեսված էլ չէ ներհամայնքային երթուղի սպասարկելու համար, թե՞ շոու էր, արիք, գնաց։

Էդ ոլորտը Գյումրիում խայտառակ վիճակում է` Ձեզ տեղեկացրի՞ն։ Վճարն ընդունող սարքերը կեսի մեջ է տեղադրված, երեկոյան 8-ից հետո մարդիկ չեն կարող տեղաշարժվել, քանի որ տրանսպորտ չկա, ես քաղաքացիներից լիքը բողոքներ եմ ստանում վարորդների պահվածքի վերաբերյալ, ձեր «ձեռքբերում» համարվող Գազելներից։ Սրա ի՞նչն եք համարում ձեռքբերում»։

Մյուսներն արձագանքել են, որ ռուսական «գազելները» անպիտան են, դրանք աղբ են, լավ է եվրոպական արտադրության միկրոավտոբուսներ ձեռք բերեն։ Մի օգտատեր էլ գրել է․ «Գազելի մակարդակին էլ երկիր կկառուցեք, ամեն նորակառույց՝ թե՛ փողոց, թե՛ շինություն 1-2 տարվա կյանք ունի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031