Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազության աշխատանքից լիովին գոհ անձանց ցուցանիշն աճել է 5 տոկոսային կետով

Հոկտեմբեր 19,2024 12:05

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, որին մասնակցել է 18 տարին լրացած 1,503 անձ:

2024 թվականի սեպտեմբերին իրականացված հարցման մասնակիցների 12%-ը նշել է, որ լիովին գոհ է Դատախազության աշխատանքից (2023 թվականի դեկտեմբերին՝ 11%-ը, 2023 թվականի մարտին՝ 7%-ը), 25%-ը` ավելի շուտ գոհ է Դատախազության աշխատանքից (2023 թվականի դեկտեմբերին՝ 28%-ը, 2023 թվականի մարտին՝ 24%-ը): Ավելի շուտ գոհ չի եղել հարցվածների 17%-ը (2023 թվականի դեկտեմբերին՝ 17%-ը, 2023 թվականի մարտին՝ 24%-ը), ընդհանրապես գոհ չի եղել 28%-ը (2023 թվականի դեկտեմբերին՝ 26%-ը, 2023 թվականի մարտին՝ 26%-ը). հարցման մյուս մասնակիցները դժվարացել կամ հրաժարվել են պատասխանել:

Այսպիսով, 2024 թվականի սեպտեմբերին իրականացված հարցման արդյունքներով՝ Դատախազության աշխատանքից լիովին գոհ անձանց ցուցանիշը, 2023 թվականի մարտին անցկացված հարցման ցուցանիշի համեմատ, աճել է 5 տոկոսային կետով, ավելի շուտ գոհ անձանց ցուցանիշը՝ 1 տոկոսային կետով, ավելի շուտ գոհ չլինող անձանց ցուցանիշը պակասել է  7 տոկոսային կետով, ընդհանրապես գոհ չլինող անձանց ցուցանիշն աճել է 2 տոկոսային կետով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031