Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանի դիրքորոշում

Հոկտեմբեր 19,2024 12:00

Ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձը հակընդդեմ հայց ներկայացնել չի կարող

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձը գործի քննության ընթացքում որեւէ նյութաիրավական պահանջ՝ կապված վեճի առարկայի հետ, ներկայացնել չի կարող: Դա վերաբերում է նաեւ հակընդդեմ հայցին, քանի որ հակընդդեմ հայցը հայցվորին ուղղված նյութաիրավական պահանջ է, որն ընդունվում է միայն օրենսդրի կողմից սահմանված հստակ դեպքերում, այն է՝ սկզբնական եւ հակընդդեմ պահանջների միջեւ հաշվանցի հնարավորություն, հակընդդեմ հայցով սկզբնական հայցի լրիվ կամ մասնակի բացառում, երկու հայցապահանջների միջեւ փոխադարձ կապ:

Հակընդդեմ հայցը հարուցվում է պատասխանողի կողմից, այսինքն՝ այն անձի, ում դեմ ի սկզբանե հայցվորը պահանջ է ներկայացրել: Հակընդդեմ հայցը սկզբնական հայցի դեմ պատասխանողի շահերի պաշտպանության դատավարական միջոց է, այն նաեւ լրիվ ինքնուրույն հայց է, որը կարող էր ներկայացվել նաեւ առանձին: Հետեւաբար, հակընդդեմ հայցը պատասխանողի կողմից հայցվորին ուղղված ինքնուրույն պահանջ է, որը դատարանը քննում է եւ վերջինիս կապակցությամբ իր եզրահանգումն արտահայտում է վերջնական դատական ակտում, ուստի ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձը հակընդդեմ հայց ներկայացնել չի կարող:

ՂԵՎՈՆԴ ՊԱՊՈՅԱՆ

փաստաբան

«Առավոտ» օրաթերթ
18.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031