Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին Շիրակի մարզում հյուրընկալվեց նաև ոչխարաբուծությամբ ու այծաբուծությամբ զբաղվող Գաբոյաններին։
Գաբոյանների ընտանիքն օգտվել է Կառավարության ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրերից․ անասնագոմի կառուցման համար ներդրողը ստացել է 30 մլն դրամ վարկ՝ 0 % տոկոսադրույքով։
Ներդրողը կառավարության ծրագրով ձեռք է բերել 240 գլուխ ֆրանսիական բլանշ ցեղատեսակի ոչխար, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրով էլ՝ գյուղատնտեսական տեխնիկա:
Մուշեղ Գաբոյանը վարչապետին ամենայն մանրամասնությամբ պատմեց ծրագրի ընթացքի մասին, ասաց, որ 240 գլուխ են ներկրել։
Կարդացեք նաև
Վարչապետը հետաքրքրվեց՝ «պոչավոր սորտն ա՞»։ «Այո»,-պատասխանեց Գաբոյանը՝ պարզաբանելով, որ շատ համով միս է։ Նա նաև տեղեկացրեց՝ կա պայմանավորվածություն, որ եթե ծրագիր լինի, հենց իրենց մոտից տանեն անասուններին, Եվրոպայից չներկրեն։ «Երևանում լավ ռեստորանները դրսից են ներկրում էս միսը, եթե մենք շատ ունենանք, մեզանից կտանեն, իրենց վրա դրսից ներկրելով մինչև 8-9 հազար դրամ է նստում»,- ասաց Գաբոյանը։
Փաշինյանը հետաքրքվեց՝ որտե՞ղ են արոտավայրերը։ Գաբոյանը պատասխանեց՝ «մոտիկ տեղեր, մեր սարը 7 կլիոմետր է էստեղից հեռու, ալպիական գոտի է, պարտադիր է, որ իրենց վիտամինները իրենք հավաքեն»։
Վարչապետը նաև հետաքրքվեց, թե ունե՞ն հաճախորդներ, որոնք միսը իրենցից են տանում։ «Իհարկե»,- ասաց ներդրողը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Մուշեղ Գաբոյանի ՖԲ էջից:
դեհ… դու էշո՛ւ միս ալ որ ուտես, քեզի համար դա շատ նուրբ ու համեղ է… անուշ լինի…