SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքում տանիքից վայր ընկնելու հետևանքով «ԳՈՒՎ հարցականով, գլխի և գոտկային հատվածի սալջարդ» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։
Ոստիկանները հիվանդանոցում պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ Ա. Մ․-ն է։ Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 19։30-ի սահմաններում Ա. Մ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արմավիրի մարզի բնակիչ Դ. Ս․-ի հետ, որի ժամանակ վերջինս ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ա. Մ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոստիկանություն Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Դ. Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Գ․ Շամշյանի տեղեկություններով Ա. Մ․-ն երկրապահ-հրամանատար է:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: