«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ՖԲ գրառումը.
Բաքվի դատարանը հերթական անգամ երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետը։
Վարդանյանը, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական այլ ղեկավարներ, արդեն մեկ տարուց ավելի է ապօրինի կալանավորված են Ադրբեջանի իշխանությունների կողմից։
Դատական գործընթացի արհեստական հետաձգումը ևս մեկ ակնհայտ փաստ է, որ Ռուբեն Վարդանյանի և մնացած կալանավորված անձանց նկատմամբ քրեական գործերը ամբողջությամբ շինծու են և չունեն որևէ աղերս իրականության հետ։
Կարդացեք նաև
Միևնույն ժամանակ, Ադրբեջանը COP-29 համաժողովին ընդառաջ փորձում է միջազգային հանրությունից «թաքցնել» գերիների կեղծ դատավարությունները։
COP-29 համաժողովի մասնակիցները պետք է հստակ արտահայտեն իրենց դիրքորոշումը Ադրբեջանի կողմից համամարդկային արժեքների ոտնահարման վերաբերյալ՝ պահանջելով օր առաջ ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին։