Ermenihaber.am. «3+3» տարածաշրջանային խորհրդակացական հարթակի հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին։
Հանդիպումը կայացել է Թուրքիայի նախագահականում։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։
«Anadolu» գործակալությունը հայտնել է, որ ընդունելությունը տևել է մոտ 1 ժամ։ Քննարկվել են Հարավային Կովկասում մնայուն խաղաղության գործընթացը և տարածաշրջանային ու համաշխարհային հարցեր։
Ընդունելության ժամանակ նախագահ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանային խնդիրները երկխոսության միջոցով լուծելու ըմբռնումով ստեղծված հարթակին։ Էրդողանը նշել է, որ ուրախալի է, որ Հարավային Կովկասի պատկերը փոխվել է դեպի մնայուն խաղաղության։
Կարդացեք նաև
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: