Լրահոս
Օրվա լրահոսը

Էական բարեփոխումներ  ՇՄՆ ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ում

Հոկտեմբեր 18,2024 18:51

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ում։ Նախքան ընթացիկ աշխատանքների քննարկումը նախարարը շրջայց է կատարել ՊՈԱԿ-ի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը։ Նախարարին այցի ընթացքում ուղեկցել է նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։

ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ հանդիպման ընթացքում նախարարը ևս մեկ անգամ շեշտել է կառույցի առանցքային դերը ոլորտի համար․

««Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ն իր գործառույթով մեր նախարարության ամենակարևոր գործիքն է, որը  հավասարակշռություն է ապահովում մարդու գործունեության հետևանքների և  շրջակա միջավայրի պահպանության միջև։  Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսության զարգացման այս տեմպերին զուգահեռ ավելանալու է  ՊՈԱԿ-ի ծանրաբեռնվածությունը, բայց նաև էլ ավելի է մեծանալու  կարևորությունը»,-նշել է նախարարը։

Զեկույցներով հանդես են եկել ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանը և տնօրենի տեղակալ Հերիքնազ Մկրտչյանը։

  • 2024 թվականի ընթացքում կազմակերպության մասնագետների կողմից ուսումնասիրվել և համապատասխան ընթացք է տրվել ավելի քան 295 նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերին,
  • 2024 թվականի ընթացքում 1 մասնագետի համար միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 19 նախագիծ
  • 2023թ. հոկտեմբեր ամսվա դրությամբ եզրակացություն ստացած գործերի քանակը 2024թ. ավելացել է գրեթե 20%-ով՝ 175 գործի համեմատ նույն ժամանակահատվածում տրամադրվել է 215 փորձաքննական եզրակացություն:

Փորձաքննական կենտրոնի աշխատանքների արդյունավետության բարձրացման համար իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

  • ՊՈԱԿ-ի արդյունավետ աշխատանքներն ապահովելու համար 2023 թվականին Կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է մոտ 250 մլն ՀՀ դրամ, նախկին 69 մլն դրամի փոխարեն,
  • ավելացվել է նոր աշխատատեղեր՝ համալրվելով մասնագիտական կրթություն և աշխատանքային փորձ ունեցող անձանցով՝ նախկին 18 հաստիքների քանակը դարձել է 25,
  • կատարվել է աշխատավարձերի կրկնակի բարձրացում,
  • ներդրվել է աշխատակիցների բժշկական ապահովագրություն,
  • բարելավվել են աշխատանքային պայմանները, ՊՈԱԿ-ը համալրվել է նոր գրասենյակային գույքով և  տեխնիկական միջոցներով,
    • մասնագետների ներկայությունը հանրային լսումներին և տեղազննման աշխատանքներին ապահովելու համար կատարվել է ավտոմեքենաների սպասարկման ծախսերի ավելացում։

Նախարարը գործընկերների հետ քննարկել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքը և հանրային լսումների կազմակերպումը․

«Պետք է ընդլայնել հանրային լսումների վերաբերյալ հանրությանը իրազեկելու խողովակները, քանի որ քաղաքացիների ակտիվ մասնացությունը չափազանց կարևոր են երկու տեսանկյունից։ Առաջինը՝ մեր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու բնապահպանական խնդիրների լուծմանը և իրենց ազդեցությունն ունենան որոշումների կայացման վրա, և երկրորդ՝ լսումները կօգնեն շտկել մեր աշխատանքում առկա բացերը»,-նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում անդրարադրձ է կատարվել նաև աշխատակազմի մասնագիտական կարողությունների բարձրացմանը և ՊՈԱԿ-ի հնարավորությունների մշտական լավարկմանը։

ՀՀ ՇՄՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031