Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ն իրականացնում է շարունակական հսկողություն բեռնատարների վարորդների կողմից Իրանից ՀՀ ներմուծվող վառելիքի նկատմամբ

Հոկտեմբեր 18,2024 18:43

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիտարկումները և հսկողական միջոցառումները ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետից դեպի Հայաստանի Հանրապետության «Ագարակ» անցման կետ ուղևորվող բեռնատար տրասպորտային միջոցների վարորդները, իբրև տրանսպորտային միջոցի համար նախատեսված պաշար, պարբերաբար իրենց հետ փոքր տարաներով Հայաստանի Հանրապետություն են տեղափոխում վառելիք (հիմնականում դիզելային վառելիք), որոնք այս կամ այն կերպ հետագայում հայտնվում են շուկայում:

Մաքսային մարմինը շարունակաբար իրականացնում է հսկողություն` նման եղանակով վառելիքի ներմուծումը կանխարգելելու ուղղությամբ: Օրինակ, միայն 2024 թ. հոկտեմբերի 12-ի ժամը 16:00-ից մինչև հոկտեմբերի 13-ը ժամը 16:00-ի հատվածում իրականացված հսկողության արդյունքում, բեռնատարներից հավաքվել է ավելի քան 10 տոննա վառելիք:

Վարորդների նման վարքագծի արդյունքում իրականացվող մաքսային վարչարարությունն էականորեն ազդում է «Ագարակ» անցման կետից բեռնատարների թողունակության վրա: Այլ կերպ ասած` նման հսկողությունը հանգեցնում է ավելի քիչ քանակով բեռնատարների բացթողնմանը և հերթերի գոյացմանը:

Կոմիտեն խնդրի վերաբերյալ տեղեկացրել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային մարմիններին` «Նորդուզ» անցման կետում նշված երևույթի նկատմամբ նույնպես հսկողություն իրականացնելու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՊԵԿ-ը հորդորում է բեռնատարների վարորդներին, փոխադրողներին, բեռներ ստացող տնտեսվարողներին՝ ձեռնարկել միջոցներ նման եղանակով վառելիքի ներմուծումը բացառելու ուղղությամբ, քանի որ այն մի կողմից օրինական չէ, իսկ մյուս կողմից` դրա նկատմամբ շարունակական ուժեղացված մաքսային հսկողությունը բացասաբար է ազդելու «Ագարակ» անցման կետի թողունակության վրա:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031