Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատական գործեր հարուցելով «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելը կանխելն անհնար է, անհրաժեշտ է առերեսվել իրականության հետ»

Հոկտեմբեր 18,2024 17:46

Ermenihaber. Թուրքիայի Դիարբեքիր նահանգի փաստաբանների միության նախկին ղեկավարների նկատմամբ «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար դատական գործ էր բացվել։

Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել առաջին դատական լսումը, որի ընթացքում էլ հենց վերջիններիս նկատմամբ արդարացման որոշում է կայացվել։

Նահիթ Էրենին և միության կառավարման խորհրդի անդամներին մեղադրում էին «Թուրք ազգին և պետությանն ուղղված հանրային նվաստացման» հատկանիշներով։

Դատական լսումներին ներկա են գտնվել «Իրավաբանների միություն՝ ազատության համար» և Դիարբեքիրի փաստաբանների միության կառավարման խորհուրդը, ինչպես նաև մի շարք փաստաբաններ։

Էրենն անդրադառնալով 1915-ին հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությանը, ընդգծել է, որ հետաքննություններով և դատական գործեր հարուցելով այս եզրույթը կանխելն անհնար է, և անհրաժեշտ է առերեսվել իրականության հետ։

«Առանց 1915-ի մթությունը լուսավորելու, մութ բաները չեն լուսավորվի։ Մենք պետք է առերեսվենք զինվորական հեղափոխությունների հետ։ Մենք գիտենք, որ այս խոսքերն արտահայտելուն պես բախվելու ենք դատավարության հետ»,-հավելել է նա։

Նշենք, որ բացի Էրենի՝ իրենց արդարացնելու պահանջից, մեղադրյալների համար առանձին-առանձին արդարացման որոշում է պահանջվել նաև դատախազության կողմից․ դատախազության թղթավորված կարծիքում նշել է, որ բավարար իրավական հիմքեր չկան նրանց մեղավոր ճանաչելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031