ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 16-31-ը հանդես է գալիս համերգային բացառիկ շրջագայությամբ՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում:
Համերգային շրջագայությունն ընդգրկում է 6 երկիր և 9 քաղաք, որոնցում տեղի կունենա 9 համերգ: Համերգներ կկայանան Իտալիայում, Անգլիայում, Ուելսում, Բելգիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում։ Կհնչեն Ազնավուրի ստեղծագործությունները՝ նոր մշակումներով և գործիքավորումներով:
Կամերային նվագախմբի առաջին համերգը կայացել է հոկտեմբերի 17-ին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում:
Համերգների ծրագրերում ընդգրկված են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Շառլ Ազնավուր, Կոմիտաս, Ռոբերտ Ամիրխանյան, Տիգրան Մանսուրյան, Ռուբեն Ալթունյան և Արթուր Ահարոնյան:
Կարդացեք նաև
Շրջագայության առաջին 5 համերգները կղեկավարի դիրիժոր Սիփան Օլահը (Մեծ Բրիտանիա).մենակատարներ՝ Սիփան Օլահ (տենոր), Աստղիկ Վարդանյան (ջութակ), Հայարփի Եղիկյան (սոպրանո, Մեծ Բրիտանիա), Սոնա Բարսեղյան (դաշնամուր):
Գերմանիայի Թյուբինգեն քաղաքում համերգը կղեկավարի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը, իսկ Շտուտգարտում՝ դիրիժոր Ֆրից Կրեմերը.մենակատարներ՝ Աստղիկ Վարդանյան (ջութակ) և Սոնա Բարսեղյան (դաշնամուր):
Ֆրանսիայի Ստրասբուրգ և Նանսի քաղաքներում նվագախումբը ելույթ կունենա դիրիժոր Գարիկ Քյուրկչյանի ղեկավարությամբ.մենակատարներ՝ Աստղիկ Վարդանյան (ջութակ), Սոնա Բարսեղյան (դաշնամուր), ինչպես նաև երգիչներ՝ Արայիկ Ավանեսյան և Վարդուհի Թորոյան:
Համերգների ժամանակացույցը՝
20.10 – «St.John Smith Square» համերգասրահ, Լոնդոն, Անգլիա
21.10 – «St.Germans» եկեղեցի, Քարդիֆ, Ուելս
23.10 – «Our Lady of the Cambre» եկեղեցի, Բրյուսել, Բելգիա
24.10 – «St.Agneskirche» եկեղեցի, Քյոլն, Գերմանիա
Դիրիժոր՝ Սիփան Օլահ (Մեծ Բրիտանիա)
Մենակատարներ՝ Սիփան Օլահ (տենոր, Մեծ Բրիտանիա), Հայարփի Եղիկյան (սոպրանո, Մեծ Բրիտանիա)
26.10 – «Neue Aula» համերգասրահ, Թյուբինգեն, Գերմանիա, դիրիժոր՝ Ֆիլիպ Ամելունգ, Գերմանիա
27.10 – «Stiftskirche» եկեղեցի, Շտուտգարտ, Գերմանիա, դիրիժոր՝ Ֆրից Կրեմեր, Գերմանիա
29.10 – «Le Palais des Fêtes» համերգասրահ, Ստրասբուրգ, Ֆրանսիա
30.10 – «Hôtel de Ville» մեծ սրահ, Նանսի, Ֆրանսիա, դիրիժոր՝ Գարիկ Քյուրկչյան
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ