Վայոց ձորի մարզի Արենի համայնքը տեղադրել է արեւային էներգիայով աշխատող 78 փողոցային լուսատուներ՝ շնորհիվ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երկխոսության» (EU4Dialogue) ծրագրի:
Այս լուսատուները լուսավորում են ոչ միայն բնակավայրի ներքին 2 փողոցները, այլեւ Հյուսիս-Հարավ մայրուղու 2 կիլոմետրանոց հատվածը՝ նվազեցնելով էներգիայի ծախսերը, բարձրացնելով ճանապարհային անվտանգությունը եւ խթանելով էկոտուրիզմը:
«Այս նախագիծը ցույց է տալիս, թե ինչպես մենք կարող ենք համատեղել նորարարությունը տեղական կարիքների հետ՝ մարդկանց կյանքում շոշափելի բարելավումներ ստեղծելու համար», – նշել է ՄԱԶԾ սոցիալ-տնտեսական պորտֆելի ղեկավար Աննա Գյուրջյանը։ Վերջինս հավելել է, որ նման նախաձեռնությունները ոչ միայն նվազեցնում են ածխածնի արտանետումները, այլեւ հզորացնում են համայնքները՝ դարձնելով նրանց ակտիվ մասնակիցներ ավելի կանաչ եւ խաղաղ ապագայի ձեւավորման գործում:
«ԵՄ-ն հանուն երկխոսության: Աջակցություն Հարավային Կովկասում եւ Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների փոխակերպմանը» ծրագիրը Եվրոպական միության եւ ՄԱԶԾ-ի համատեղ նախաձեռնությունն է եւ ավելի լայն «ԵՄ-ն հանուն երկխոսության» (EU4Dialogue) ծրագրի մաս է կազմում: Ծրագրի նպատակն է ստեղծել կայուն հիմք հակամարտությունների փոխակերպման համար` հակամարտություններից տուժած համայնքների սոցիալ-տնտեսական պայմանների եւ մարդու անվտանգության բարելավման միջոցով:
Կարդացեք նաև
EU NEIGHBOURS east