Լրահոս
«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է հարկային դաշտի փոփոխություններին «Հանրապետություն» կուսակցությունը թե շրջանառության հարկը, թե հայտարարագրումը համարում է նույն շղթայի մաս։ Այս երկու օրինագծերն էլ, բովանդակությամբ միտված լինելով ստվերի վերացմանը, գործնականում ավելացնում են հարկային բեռը, ճնշում միջին և փոքր բիզնեսին ու լրացուցիչ պարտավորություններ դնում քաղաքացու վրա։ Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ գործազրկությունը 3-4% է, ՀՀ-ում հասնում է 14%-ի: Այս պայմաններում առաջարկվող փոփոխությունները վաղաժամ են և բացասաբար են ազդելու ինչպես բիզնեսի ակտվության, այնպես էլ ստվերի կրճատման վրա։ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ է առաջարկվող օրենքների կիրարկմանը։ Մենք օրենքների խստացման և հարկատեսակների ավելացման փոխարեն առաջարկում ենք հարկատուների քանակի ավելացում` ԱՄՆ-ի և ԵՄ-ի ֆինանսական և տեխնոլոգիական ներուժի ներգրավմամբ, ՀՀ բնական ռեսուրսների ճիշտ կիրառմամբ, էներգետիկ համակարգի ներդաշնակմամբ և միջին ու փոքր բիզնեսի հարկային բեռի թեթևացմամբ և պարզեցմամբ։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
Օրվա լրահոսը

«Ագրեսիայի վտանգը հնարավոր է կանխել, բայց դա համառ ու նվիրված աշխատանք է պահանջում». Տաթևիկ Հայրապետյան

Հոկտեմբեր 18,2024 17:04

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Շարունակելով այս թեման՝ նպատակահարմար եմ համարում հիշեցնել ադրբեջանցի իշխանամետ փորձագետ Ուզեիր Ջաֆարովի մեկ այլ հարցազրույց, որը նա տվել է 2023 թվականի օգոստոսին՝ ասելով՝ «Խաղաղությունը պարտադրող գործողություն պետք է սկսենք՝ սեպտեմբերին»։ Դա Արցախի դեմ սկսած ագրեսիայի մեկ ամիս առաջ է եղել։ Ինչո՞ւ եմ դա նշում, քանի որ կարևոր է ճիշտ ու ժամանակին գնահատել Բաքվից եկող վտանգավոր ազդակները՝ հակաքայլեր ձեռնարկելու ու ագրեսիվ գործողությունները կանխելու նպատակով։

Ջայլամի պես գլուխներս հողի տակ մտցնելով, ոչինչ չտեսնելով ու հակաքայլեր չձեռնարկելով մենք ագրեսիան չենք կանխելու, այլ ճիշտ հակառակը՝ լինելու ենք անպատրաստ ու շատ ավելի խոցելի։ Ինքս շարունակում եմ մնալ այն կարծիքի, որ մենք դեռևս գործ ունենք Ադրբեջանից եկող ուժի սպառնալիքի քաղաքականության հետ, իսկ ագրեսիայի վտանգը հնարավոր է կանխել, բայց դա համառ ու նվիրված աշխատանք է պահանջում․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031