Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն պահ կարող է մահ առաջանա: Հիմա փորձագետն ասում է՝ ժամերի, օրերի վտանգ կա. փաստաբանը՝ Գագիկ Խաչատրյանի առողջականի մասին

Հոկտեմբեր 18,2024 16:55

Այն հիվանդությունը, որ արձանագրված է Գագիկ Խաչատրյանի մոտ, արդեն կյանքին է վտանգ սպառնում, եթե վիրահատության չենթարկվի: Դա հաստատվեց նաեւ դատարանում փորձագետների հարցաքննությամբ: Այս մասին այսօր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Եթե այն ժամանակ իր ոտքով էր շարժվում, հետո՝ ձեռնափայտով, հետո՝ անվասայլակով, հիմա՝ պատգարակով… մենք ասում էինք՝ ընկերներ, մասնագետներն ասում են՝ վիրահատություն պիտի կատարվի, որ հաշմանդամության վիճակին չհանգեցնի: Իրենք ձգեցին, հանգեցրին այս վիճակին: Հիմա այնպիսի վիճակ է, որ բոլորն ասում են՝ մեծ հարց է` հաշմանդամությունը կարող ենք շտկել թե՝ ոչ, հիմա կյանքի խնդիր է: Ամեն պահ կարող է մահ առաջանա: Հիմա փորձագետն ասում է՝ ժամերի, օրերի վտանգ կա»,- հավելեց փաստաբանը :

Նա նկատեց, որ պետությունը, որպես Եվրոպական կոնվենցիան վավերացրած մարմին, պարտավոր է անձի կյանքի իրավունքն ապահովել. «Եթե ունես պատասխանատվություն ու թույլ չես տալիս անձին գնալ բուժման, իսկ ՀՀ-ում էլ հնարավորություն չունես ապահովելու, ուրեմն դու ես պատասխանատուն լինելու կյանքի իրավունքի: Եվրոպական դատարանը հարց է բարձրացրել՝ այսքան ժամանակ, որ թույլ չես տվել գնա բուժման, արդյոք սա կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում չէ՞: Իսկ երկրորդ հոդվածը շատ լուրջ հոդված է: Ասում է նաեւ՝ արդյոք 3-րդ հոդվածի խախտում չէ, որը անմարդկային վատ վերաբերմունքի մասին է: Էդ որ էդ վիճակում բերում էիք դատարան, բերման էիք ենթարկում՝ չի՞ հանգեցնում նվաստացուցիչ վերաբերմունքի: Եթե դատարանում սանհանգույց չկա, մարդը սանհանգույցի կարիք ունի, որտեղ պետք է օգտվի»:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031