Շախմատի ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց առաջնությունում, որին մասնակցում են 12-ական ուժեղագույն շախմատիստներ, 6-րդ տուրից հետո գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը ունեն 3,0-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են, համապատասխանաբար 3-րդ եւ 4-րդ հորիզոնականները:
Կանանց առաջնությունում Տաթեւ Աբրահամյանը նահանջել է 5-րդ տեղ:
Գրոսմայստերներ Արամ Հակոբյանն ու Մանուել Պետրոսյանը Ղազախստանում մասնակցում են Pavlodar Open-ին: Արամը հենց առաջին տուրից սկսած ստանձնել է առաջատարի դերը եւ արդեն վեց տուր այն պահում է իր ձեռքում՝ այդ ընթացքում կորցնելով ընդամենը կես միավոր: Իսկ ահա Մանուել Պետրոսյանը 4,5 միավորով առայժմ ընթանում է 4-րդ հորիզոնականում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ