Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Երևանին և Բաքվին առաջարկել են «3+3» հարթակն օգտագործել խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքն ավարտելու համար. Լավրով

Հոկտեմբեր 18,2024 16:38

«Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Երևանին և Բաքվին առաջարկել են «3+3» հարթակն օգտագործել խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքն ավարտելու համար»,- Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Հարավային Կովկասի գլխավոր սպառնալիքը այլ տարածաշրջանների երկրների միջամտությունն է: Այդ երկրների գործողությունները միտված չեն Կովկասի խնդիրների լուծմանը, այլ միայն նպաստում են ՆԱՏՕ-ի վրա հիմնված ձևաչափերի տարածմանը և սեպ խրում հարևանների միջև», – ասել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը ցանկանում է ուղիղ շփվել թուրքական կողմի հետ. «Ռուսաստանը նպաստել է հայ-թուրքական գործընթացի մեկնարկին, որին միացել են նաև իրանցի գործընկերները:

Ներկայում հանդիպումներ նախատեսված չեն, հայ գործընկերները դադար են վերցրել։ Նրանք կարծում են, որ նախ պետք է ուղիղ շփվել թուրքերի հետ և հասկանալ, թե ինչ է պետք անել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031