Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվիրակության անդամները ներկայացրել են Հունգարիայում Հայ ինքնավարության կողմից իրականացվող աշխատանքները

Հոկտեմբեր 18,2024 16:24

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունգարիայի Հայ ինքնավարության պատվիրակությանը՝ Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո բարձր մակարդակի փոխայցելությունների և համատեղ նախաձեռնությունների միջոցով նոր ուղղությունների բացահայտման հարցում առկա հետաքրքրությունը, քննարկվել են առաջիկա ծրագրերը: Նախարարի տեղակալը ընդգծել է, որ համագործակցության ամրապնդման գործում զգալի է հայ համայնքի դերը, որը երկու երկրներն ու ժողովուրդները կամրջող յուրօրինակ օղակ է։

Պատվիրակության անդամները ներկայացրել են Հունգարիայում հայ համայնքի գործունեությունը, ինչպես նաև Հայ ինքնավարության կողմից իրականացվող աշխատանքները:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031