Լրահոս
Օրվա լրահոսը

Տարակուսելի է, որ Լեհաստանի ներկայացուցիչը կարևորել է «վերադարձի իրավունքի իրագործումը»՝ չհիշելով Արցախից հայերի բռնի տեղահանության մասին

Հոկտեմբեր 18,2024 16:16

Մշակույթը՝ հակահայկական քարոզչամիջոց

Ադրբեջանական իշխանությունների պատվերով աշխարհի տարբեր երկրներում պարբերաբար անցկացվում են տարատեսակ ցուցահանդեսներ և միջոցառումներ՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածման նպատակով: Հերթական միջոցառումն անցկացվել է Լեհաստանի մայրաքաղաքում:

Վարշավայում տեղի ունեցած «Արևմտյան Ադրբեջանը մեր հուշերում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում «Արևմտյան Ադրբեջան» համայնքի խոսնակ Ուլվիյյա Զուլֆիգարը հանդիպել է Լեհ-ադրբեջանական խորհրդարանական խմբի ղեկավար Փշեմիսլավ Վիտեկի հետ: Համայնքի խոսնակը ներկայացրել է «20-րդ դարում «արևմտյան ադրբեջանցիների» փուլային տեղահանության», «Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիներին պատկանող «հարուստ» ժառանգության ոչնչացման մասին» կեղծ թեզերը: Ըստ համայնքի խոսնակի՝ «արևմտյան ադրբեջանցիները», որոնք «բռնի ուժով հեռացվել են իրենց պապենական հողերից, այսօր ապրում են հայրենիքի կարոտով և միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն՝ իրավունք ունեն հետ վերադառնալու»:

«Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզն ադրբեջանական իշխանությունների կողմից առավել ակտիվ սկսեց շահարկվել Արցախյան վերջին պատերազմից հետո։

Տարակուսելի է, որ Լեհաստանի ներկայացուցիչը, որը զրույցի ընթացքում կարևորել է «վերադարձի իրավունքի իրագործման կարևորության մասին՝ որպես միջազգային իրավունքի սկզբունք, առհասարակ չի հիշել Ադրբեջանի տարածքում հայերի կոտորածների և Արցախից տեղաբնիկ հայերի բռնի տեղահանության մասին։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը, «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի առաջքաշումը և հորդորում միջազգային գործընկերներին զերծ մնալ ալիևյան ռեժիմի ծավալապաշտական քաղաքականությանն այս կամ այն կերպ նպաստելուն:

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031