Լրահոս
«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է հարկային դաշտի փոփոխություններին «Հանրապետություն» կուսակցությունը թե շրջանառության հարկը, թե հայտարարագրումը համարում է նույն շղթայի մաս։ Այս երկու օրինագծերն էլ, բովանդակությամբ միտված լինելով ստվերի վերացմանը, գործնականում ավելացնում են հարկային բեռը, ճնշում միջին և փոքր բիզնեսին ու լրացուցիչ պարտավորություններ դնում քաղաքացու վրա։ Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ գործազրկությունը 3-4% է, ՀՀ-ում հասնում է 14%-ի: Այս պայմաններում առաջարկվող փոփոխությունները վաղաժամ են և բացասաբար են ազդելու ինչպես բիզնեսի ակտվության, այնպես էլ ստվերի կրճատման վրա։ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ է առաջարկվող օրենքների կիրարկմանը։ Մենք օրենքների խստացման և հարկատեսակների ավելացման փոխարեն առաջարկում ենք հարկատուների քանակի ավելացում` ԱՄՆ-ի և ԵՄ-ի ֆինանսական և տեխնոլոգիական ներուժի ներգրավմամբ, ՀՀ բնական ռեսուրսների ճիշտ կիրառմամբ, էներգետիկ համակարգի ներդաշնակմամբ և միջին ու փոքր բիզնեսի հարկային բեռի թեթևացմամբ և պարզեցմամբ։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
Օրվա լրահոսը

«Արցախում խաղաղ բնակչությանը սպանում էին, Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ որեւէ խնդիր չկա»․ Մետաքսե Հակոբյան

Հոկտեմբեր 18,2024 15:01

«Ադրբեջանը երբեւէ չի թաքցրել, որ Արցախն իրեն պետք է առանց հայերի, առանց հայկականության, առանց հայկական հետքի։ Եվ փաստը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ուժի կիրառման, ցեղասպանության վտանգի ներքո մեր բոլոր բռնի տեղահանումն էր Արցախից»,- Ազգային ժողովում «Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Այդ ծանր ժամանակահատվածում, երբ մեզ ուղղակի թիրախավորել էին, խաղաղ բնակչությանը սպանում էին, Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ Արցախը վտանգված չէ, որեւէ խնդիր չկա։ Եվ կարծում եմ՝ օրինաչափ է այն պահվածքը, որը հիմա կա մեր մշակութային ժառանգության նկատմամբ»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։

Նա նշեց, որ այսօր եթե ՀՀ իշխանությունները խուսափում են քաղաքական հարցերից, շատ հանգիստ կարող էին հումանիտար հարցերը քննարկել եւ ներկա լինել այս քննարկմանը։ Օրինակ՝ կարող են պահանջել գերիների վերադարձ, բարձրաձայնել Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցերը, բայց լռություն է։ «Այստեղից ընդամենը պետք է պարզ հետեւություն անել, որ միասնաբար լռության է տրվում Արցախի հարցը, եւ փորձում են ուղղակի փակել Արցախի հարցը»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031