Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում մշակութային ժառանգության ոչնչացումը կատարվում է ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ, ժամանակը գալու է, բոլորը պետք է պատասխան տան»

Հոկտեմբեր 18,2024 14:48

«Արցախում հոգեւոր ու մշակութային ժառանգության ոչնչացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների լուռ համաձայնությամբ։ Արդեն չորս եկեղեցի, գյուղեր չկան արդեն։ Դա այս իշխանությունների կատարածի հետեւանքն է։ Եվ նրանց չներկայանալն այստեղ դա նշանակում է, որ նրանք էլ են մասնակից այս ամենի մեջ։ Ժամանակը գալու է, նրանք բոլորը պետք է պատասխան տան այս ամենի համար»,- Ազգային ժողովում «Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Աշոտ Դանիելյանը։

Նա հավելեց․ «Երբ մենք Արցախում էինք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, հասկանում էինք, որ այն տարածքները, որոնք օկուպացվել էին, մեր գերատեսչությունները կարողանում էին բարձրաձայնել այս հարցերը Եվրոպայում, աշխարհի տարբեր ամբիոններում, որպեսզի ինչ-որ ձեւով կանգ առնի։ Պետք է այս ուղղությամբ մեծ աշխատանք կատարենք մենք՝ Հայ առաքելական եկեղեցին, ՀՀ-ում ընդդիմադիր գործընկերները, հասարակական-քաղաքական գործիչներ, որպեսզի կարողանանք պահպանել այն, ինչը ոչնչացվել է եւ ոչնչացման վտանգի տակ է։ Ադրբեջանի քաղաքականությունն է՝ նրանք ոչնչացնում են, սպասում են որոշ ժամանակ անցնի, հետո նորից շարունակում են հերթով ոչնչացնել Արցախի Հանրապետությունում բոլոր հոգեւոր, մշակութային ժառանգությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031