Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդարանում կան անձինք, որոնք Ակնան համարում են իրենց հայրենիքը, թող կոչ անեն, որ գոնե իր հայրենակիցները չոչնչացնեն հայկականությունը Արցախում»

Հոկտեմբեր 18,2024 14:31

Հայաստան տեղափոխված Արցախի մշակութային ժառանգությունը ոչ միայն պետք է պահպանել, այլ նաեւ ցուցադրությունների միջոցով աշխարհին ցույց տալ ու միջազգային ամբիոններից հնչեցնել հարցը։ Այս մասին Ազգային ժողովում «Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով քննարկման  ժամանակ ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։

«Խորհրդարանում կան անձինք, որոնք Ակնան համարում են իրենց հայրենիքը։ Եվ երբ հայերն ազատագրել էին այդ տարածքը, ադրբեջանական ծագումով մզկիթը չեն ոչնչացրել, պահպանել են։ Խնդրանքս՝ հնարավորության դեպքում փոխանցել, որ կոչ անեն՝ գոնե իր հայրենակիցները չոչնչացնեն հայկականությունը Արցախի տարածքում»,- ասաց Դավիթ Գալստյանը։

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն արձագանքեց. «Այո, Ազգային ժողովում կային մարդիկ եւ շարունակում են ԱԺ-ն ղեկավարել մարդիկ, ովքեր իրենց PR-ի համար Ակնան համարում էին իրենց հայրենիքը, հետո թքում քաղաքացիների երեսին, իսկ հիմա շարունակում են իրենց անպատիժ գործունեությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031