Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում եվրոպացի առաջնորդների ընդունած հայտարարության մեջ նշվում է. «Վրացական իշխանությունների գործողությունները հակասում են եվրոպական արժեքներին, այդ իսկ պատճառով ԵՄ-ին անդամակցելու գործընթացը դե ֆակտո դադարեցվել է։
Վրաստանին կոչ ենք իրականացնել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին համապատասխան»:
Հայտարարության մեջ միևնույն ժամանակ վերահաստատել են ԵՄ-ի պատրաստակամությունը՝ «աջակցելու վրաց ժողովրդին՝ դեպի Եվրոպա իր ճանապարհին»։