2020 թվականի պատերազմի հետեւանքով Արցախը կորցրել է 18 թանգարան, իսկ 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո՝ 14 թանգարան։ Այս մասին «Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։
«Թանգարանային հավաքածուների խնդիրների լուծումը շատ կարեւոր է։ Մենք շատ ենք խոսում անշարժ հուշարձանների մասին, բայց շարժական մշակութային մեր ժառանգության ճակատագիրը շատ անհայտ է, եւ այս հարցը շատ քիչ է շոշափվում»,- նշեց նա։
«Ի՞նչ խնդրի ենք մենք բախվել այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Ընդհանուր արտաքին քաղաքականությունն իր ազդեցությունն է թողել մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող պետական մարմինների վերաբերմունքի վրա։ Վաղը այս պետական քաղաքականությունը կարող է միանգամից փոխվել, եւ պետական մարմիններն իրենց տրամադրության տակ չեն ունենալու անհրաժեշտ նյութեր, որովհետեւ տնային աշխատանք չի կատարվել։ Կգա պահ, երբ մեզ անհրաժեշտ են լինելու փաստական տվյալներ, եւ այդ տվյալները մենք չենք ունենալու»,- հավելեց Շահվերդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ